Միացյալ Թագավորությունում Հելոուինի խնջույքի ժամանակ հինգ դեռահասի դանակահարել են
Հեմփշիրի ոստիկանության տվյալներով՝ Միացյալ Թագավորությունում Հելոուինի խնջույքի ժամանակ տեղի ունեցած դանակահարության հետևանքով հինգ դեռահաս լուրջ վնասվածքներ է ստացել։
Ոստիկանությունը հայտնում է, որ Պարկ Ռոուդ (Park Road) փողոցում երիտասարդների վրա հարձակվել է «անհայտ խումբ»։ Տուժածները լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։