Միացյալ Թագավորությունը Հորմուզի նեղուցի հարցով վիրտուալ գագաթնաժողով է հյուրընկալում, որին ԱՄՆ-ն չի մասնակցում
Միացյալ Թագավորությունը Հորմուզի նեղուցի հարցով վիրտուալ գագաթնաժողով է հյուրընկալում, որին ԱՄՆ-ն չի մասնակցում

Բրիտանիան Հորմուզի նեղուցի հարցով հյուրընկալում է վիրտուալ գագաթնաժողով, որին ԱՄՆ-ն չի մասնակցում։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ գագաթնաժողովին արտաքին գործերի նախարարների մակարդակով մասնակցում է ավելի քան 40 երկիր։

Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուպերը գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել է, որ Իրանի անխոհեմ գործողությունը հարված է հասցրել համաշխարհային տնտեսության անվտանգությանը և այն երկրներին, որոնք երբեք չեն մասնակցել այս հակամարտությանը։

Գագաթնաժողովի նպատակն է գնահատել դիվանագիտական և քաղաքական տարբերակները կարևոր նավագնացային ուղու վերաբացման համար, որը Թեհրանը փակել է ԱՄՆ-Իսրայել պատերազմի ֆոնին։

Վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 25 նավ, այն դեպքում, երբ սովորաբար դրանով անցնում է 150 նավ։ Նեղուցի գրեթե ամբողջական փակման պատճառով շուրջ 20 000 նավաստի գտնվում է մոտ 2 000 արգելափակված նավերի վրա։