Միացյալ Թագավորության նոր թագավոր Չարլզ III-ը թագադրվեց
Միացյալ Թագավորության նոր թագավոր Չարլզ III-ը թագադրվեց

Միացյալ Թագավորության նոր թագավոր Չարլզ III-ը թագադրվեց։ Թագադրման արարողությունը տեղի է ունենում Վեսթմինսթերյան աբբայությունում։

Չարլզ III-ը Քենթերբերիի արքեպիսկոպոսի կողմից թագադրվել է Սուրբ Էդվարդի թագով: Դրանից հետո դահլիճում գտնվողներն իրենց հարգանքը հայտնեցին նոր թագավորի նկատմամբ՝ «Աստված պահապան թագավորին» խոսքերով։

Դրանից հետո գահ բարձրացավ Միացյալ Թագավորության նոր միապետը։

Նոր թագավորի թագադրումը հանդիսավոր համազարկերով նշվել է Միացյալ Թագավորությունում։