Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանի նոր կառավարությունը ձևավորելուց հետո համագործակցության համար. Պետքարտուղարություն
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանի նոր կառավարությունը ձևավորելուց հետո համագործակցության համար,-այս հայտարարությունը տարածել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:
Պետքարտուղարության ներկայացուցիչ, Հիզեր Նաուերտի խոսքերով, Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները, այդ երկրի ներքին գործն է:
«Համոզված ենք, որ իրավիճակը կկարգավորվի խաղաղ ճանապարհով և սահմանադրությանը համապատասխան: Մենք կոչ ենք անում կողմերին հասնել կոնսեսուսի, քանզի տեղի ունենա կառավարության ձևավորումը»,-հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Հեղինակ -
Edgar Barsegyan