Միացյալ Նահանգները և Շվեյցարիան ստորագրել են առևտրային համաձայնագիր, որը կնվազեցնի շվեյցարական ներմուծման մաքսատուրքերը 39%-ից մինչև 15%
Միացյալ Նահանգները և Շվեյցարիան ստորագրել են առևտրային համաձայնագիր, որը կնվազեցնի շվեյցարական ներմուծման մաքսատուրքերը 39%-ից մինչև 15%

Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ շվեյցարական ընկերությունները պարտավորվել են մինչև 2028 թվականի վերջը Միացյալ Նահանգներում ներդնել 200 միլիարդ դոլար։

Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը նշել է, որ նոր համաձայնագիրը երկիրը կդնի Եվրոպական Միության հետ հավասար դաշտում։ Պարմելենը նշել է, որ համաձայնագիրը մեծ թեթևացում է Շվեյցարիայի տնտեսության համար, քանի որ 39% մաքսատուրքն արդեն «զգալի վնաս» է հասցրել երկրին։

Ինչպես բացատրեցին Շվեյցարիայի կառավարությունում, համաձայնագիրը կնվազեցնի Շվեյցարիայի ներմուծման մաքսատուրքերը ամերիկյան արդյունաբերական արտադրանքի, ձկան և ծովամթերքի, ինչպես նաև որոշակի գյուղատնտեսական արտադրանքի վրա։

Բացի այդ, Սպիտակ տունը հայտարարել է, որ այս համաձայնագրի համաձայն՝ շվեյցարական և լիխտենշտեյնյան ընկերությունները պարտավորվել են Միացյալ Նահանգներում ներդնել առնվազն 200 միլիարդ դոլար։ Ներդրումները կկատարվեն հետևյալ ոլորտներում՝ դեղագործություն, ավիացիա, շինարարություն, ոսկու արտադրություն, էներգետիկ ենթակառուցվածքներ և այլն։