«Միացյալ ազգային շարժում». Կոչ ենք անում «Վրացական երազանքին», չմտածել այն շենք ներխուժելու մասին, որտեղ մարդիկ ֆիզիկապես պաշտպանում են նորմալ երկրում ապրելու իրենց հնարավորությունը

14:58, 19.02.2021

Կոչ ենք անում «Վրացական երազանքին», չմտածել այն շենք ներխուժելու մասին, որտեղ մարդիկ ֆիզիկապես պաշտպանում են նորմալ երկրում ապրելու իրենց հնարավորությունը, – ասված է «Միացյալ ազգային շարժման» հայտարարության մեջ:

Ըստ «Միացյալ ազգային շարժման», երկրի ազգային շահերից է բխում ճգնաժամը լիցքաթափելը, և դրա համար անհրաժեշտ է դադարեցնել քաղաքական հետապնդումները:

«Վրաստանում ամբողջ ընդդիմադիր սպեկտրը, որին նույնիսկ Թամար Ժվանիայի հաշվարկներով, աջակցում է առնվազն 1,2 միլիոն մարդ, և դա ընտրողների կեսից ավելին է. Այսօր կանգնած է «Միացյալ ազգային շարժման» գրասենյակում և ֆիզիկապես պաշտպանում է Նիկա Մելիային, այսինքն քաղաքացիական խաղաղությունն ու ազատությունը:

«Վրացական երազանք» ցուցակի առաջին համարը՝ վարչապետը, հրաժարական տվեց և պատճառաբանեց, որ Նիկա Մելիայի դեմ գործողությունը ապակայունացնում և արմատականացնում է երկիրը:

ԱՄՆ-ը և Եվրամիությունը կոչ են անում կողմերին մնալ խաղաղության շրջանակներում, փոխել իրենց հռետորաբանությունը և գտնել ճգնաժամը մեղմելու միջոց:

ՄԱՇ-ը միշտ գործել, գործում և գործելու է՝ ելնելով քաղաքացիական խաղաղության և ազգային շահերից:

Մենք «Վրացական երազանք»-ին կոչ ենք անում չմտածել այն շենք ներխուժելու մասին, որտեղ մարդիկ ֆիզիկապես պաշտպանում են իրենց նորմալ երկրում ապրելու հնարավորությունը:

Երկրի ազգային շահերից է բխում ճգնաժամը լիցքաթափելը, դրա համար անհրաժեշտ է դադարեցնել քաղաքական հետապնդումները, և մենք պատրաստ ենք բանակցել ճգնաժամը լիցքաթափելու միակ ճիշտ ճանապարհի՝ արտահերթ ընտրությունների անցկացմանը, միջնորդների ներգրավմամբ», – ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ