Մի կողմից հայտարարես բոյկոտ, իսկ մյուս կողմից ֆինանսավորման համար հայտ լրացնես, շատ անհասկանալի է. Ալեկո Էլիսաշվիլի

Մի կողմից հայտարարես բոյկոտ, իսկ մյուս կողմից ֆինանսավորման համար հայտ լրացնես, շատ անհասկանալի է, – այսպես է արձագանքել «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին ՝ իննը կուսակցության կողմից ԿԸՀ-ին դիմելու փաստին, բյուջետային ֆինանսավորում ստանալու համար:

Ըստ Էլիսաշվիլիի, ինքը այդ մասին տեղեկություն չի ունեցել:

«Ինձ համար դա մի փոքր տարօրինակ է թվում: Ճիշտն ասած, մի կողմից բոյկոտ հայտարարելը, իսկ մյուս կողմից ֆինանսավորման հայտ լրացնելը, շատ անհասկանալի է և դա հենց այն է, ինչը մեզ առանձնացնում է մյուսներից: Մենք չենք փոխում այս բոյկոտը, սակայն հուսով ենք, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի, «Վրացական երազանքը» ողջամիտ քայլեր կձեռնարկի, իրավիճակը լիցքաթափելու համար, այնուհետև թող լինի, սակայն հիմա մենք ասում ենք, որ մենք բոյկոտ ունենք, և դա շատ տարօրինակ է: Ճիշտն ասաց, դրա մասին առաջին անգամ ես լսում ձեզանից», – հայտարարել է Էլիսաշվիլին:

Բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով, իննը քաղաքական կուսակցություններ դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այդ թվում են այն կուսակցությունները, որոնք հրաժարվում են մտնել խորհրդարան և գտնվում են բոյկոտի ռեժիմում: