Մի քանի րոպեից բացվելու են «ամենասառը» օլիմպիական խաղերը
Մի քանի րոպեից բացվելու են «ամենասառը» օլիմպիական խաղերը

Թբիլիսիի ժամանակով ժամը 15:00-ին սկսվելու է ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը և ինչպես կանխատեսում են օդերևույթաբանները, սա լինելու է օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենասառը օլիմպիադան:

Կազմակերպիչները հանդիսատեսին առաջարկում են նստարանների վրա հատուկ տաք փռոցներ և ջեռուցման այլ հնարքներ, քանզի հնարավոր է Պյոնչանգում օդի ջերմաստիճանը ընկնի մինչև – 25-ը: Այս ցուցանիշը 14 աստիճանով ավելի ցածր է 1994 թվականին Նորվեգիայի Լիլեհամերում գրանցված օդի ջերմաստիճանից:

Մրցույթները անց են կացվում երկու քաղաքներում: Դրանք են լեռնադահուկային Ալպենսիա հանգստավայրը և ծովափնյա Գանգունգը, որտեղ հիմնականում տեղակայված են մարզական դահլիճները:

Օլիմպիական մարզադաշտը, որտեղ այսօր կայանալու է բացման արարողությունը գտնվում է Ալպենսիայում: Նշենք, որ նախորդ խաղերի ժամանակ Սոչիում գրանցվել էր 20 աստիճան տաքություն, որի ժամանակ այդ խաղերը ճանաչվեցին ամենատաք ձմեռային օլիմպիական խաղեր: