Մի քանի օր առաջ անհետացած 23 ամյա Թամար Բաչալիաշվիլիին գտել են մահացած

Մի քանի օր առաջ անհետացած 23 ամյա Թամար Բաչալիաշվիլիին գտել են մահացած:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքի լրագրողը փոխանցում է Փոնիճալայից, այս մասին իրավապահները ընտանիքի անդամներին հաղորդել են քիչ առաջ:

Փրկարարները աղջկան գտել են Թեթրիծղարոյի անտառում:

Թամար Բաչալիաշվիլիին  արդեն մի քանի օր է փնտրում են, նա տնից դուրս էր եկել սեփական ավտոմեքենայով և այլևս չէր վերադարձել: