Մի գեղեցիկ օր Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ մինչ այդ պետք է խորացնենք համագործակցությունը. Պաոլո Ալի
Մի գեղեցիկ օր Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ մինչ այդ պետք է խորացնենք համագործակցությունը,-այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանային վեհաժողովի նախագահ, Պաոլո Ալին հայտարարել է Բաթումիում, ՆԱՏՕ-ի խորհրդարանային վեհաժողովի Ռոուզ-Ռոսի 97-րդ սեմինարին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:
Նրա խոսքերով, դաշինքի հետ համագործակցությունը չի նշանակում անդամություն և դրա համար հարկավոր են բարեփոխումներ:
«Վրաստանի և Սև ծովի տարածաշրջանի անվտանգությունը Եվրոպայի անվտանգության մասն է, ինչ տեղի կունենա այստեղ, անպայման կպատկերվի Եվրոպայում, ցանկանում ենք տեսնել այս տարածաշրջանը, որպես ազատ զարգացման տարածաշրջան:
Մենք այսօր հավաքվել ենք անհասկանալիության ֆոնին, որը ստեղծված է տարածաշրջանում: Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի տարածքները, բռնազավթված է Ղրիմը, բարդ իրավիճակ է ՈՒկրաինայում, Ռուսաստանը պայքարում է, որ ամրապնդի իր դիրքերը Սիրիայում, որտեղ ուղիղ աշխատում է Ասադի ռեժիմի հետ: Դաշինքի առջև դրված է լուրջ խնդիր, կայունության, անվտանգության և ժողովրդավարության պահպանման տեսանկյունից,-հայտարարել է Պաոլո Ալին:
Նրա խոսքերով Վրաստանը Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման լավագույն օրինակն է:
«Այս ինտեգրումը տրանսֆորմացիայի հնարավորություն է, ժողովրդավարության և տնտեսական զարգացման գարանտ, մենք լավ գիտենք թե ինչ ցանկությամբ է աշխատում Վրաստանը, որ հասնի Եվրաատլանտյան ինտեգրմանը: ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը և Վրաստանը պետք է միասին հոգ տանեն, որ պահպանվի այս դինամիկան»,-նշել է ՆԱՏՕ-ի խորհրդարանային վեհաժողովի նախագահը:
Պաոլո Ալիի խոսքերով, 2008 թվականի ռուսական ագրեսիայի ժամանակ, ՆԱՏՕ-ն հստակ և օպերատիվ արձագանքեց իրադարձությանը և համապատասխանաբար ստեղծվեց ՝ ՆԱՏՕ-Վրաստան խորհրդարանային վեհաժողով:
«Մենք նշում ենք մեր հարաբերությունների 10 տարին և այս խորհրդարանային համագործակցությունը դարձել է հարաբերության հիմնական մասը: Անում ենք հնարավորինս, որ խորացնենք ինտեգրումը: 2008 թվականի ռուսական ագրեսիայի ժամանակ, ՆԱՏՕ-ն հստակ և օպերատիվ արձագանքեց իրադարձությանը և համապատասխանաբար ստեղծվեց ՝ ՆԱՏՕ-Վրաստան խորհրդարանային վեհաժողով: Ցանկանում եմ ընդգծել հենց խորհրդարանային համագործակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել Իրակլի Սեսիաշվիլիին, որը ղեկավարում է Վրաստանի խորհրդարանային պատվիրակությունը:
2018 թվականը կարևոր տարեթիվ է Վրաստանի համար, քանզի դուք տոնում եք Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյակը: երեք տարում այն ժամանակվա կառավարությունը հնարավորություն ունեցավ գրանցել լուրջ հաջողություններ, սակայն 1921 թվականին կարմիր բանակը ոչնչացրեց այդ եվրոպական հեռանկարները»,- հայտարարել է Պաոլո Ալին:
Բաթումիում, Վրաստանի խորհրդարանի հետ համագործակցությամբ բացվել է «Վրաստանը և Սև ծովի տարածաշրջանը նոր աշխարհաքաղաքական օրակարգում» թեմայով, ՆԱՏՕ-ի խորհրդարանային վեհաժողովի Ռոուզ-Ռոսի 97-րդ սեմինարը:
Հեղինակ -
Edgar Barsegyan