Մեզանից յուրաքանչյուրն զգացել է, ինչ հետևանքներ է ունեցել նախորդ իշխանության «զրոյական հանդուրժողականության քաղականությունը»՝ «բոլոր բանտում». Մամուկա Բախտաձե
Մեզանից յուրաքանչյուրն զգացել է, ինչ հետևանքներ է ունեցել նախորդ իշխանության «զրոյական հանդուրժողականության քաղականությունը»՝ «բոլոր բանտում». Մամուկա Բախտաձե

Ոչ ոք չի փորձում ապացուցել, որ ամեն բան լավ է և խնդիրներ չկան,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն խորհրդարանում հարցապնդման կարգով ելույթ ունենալիս, որտեղ խոսել է կրիմինոգեն իրավիճակի առնչությամբ:

Վարչապետի խոսքով, ցավոք, Վրաստանում հասարակության մի մասը կրկին հանդուրժողական է տրամադրված քրեական մտածելակերպի նկատմամբ, որը լուրջ խնդիր է:

«Սակայն, մյուս կողմից, մեզանից յուրաքանչյուրն զգացել է, թե ինչ հետևանքներ է ունեցել նախորդ իշխանության «զրոյական հանդուրժողականության քաղականությունը» – «բոլոր բանտում», որը, հնչել է այս դահլիճում և ձեզանից մի քանիսը ծափահարություններ են արտահայտել այս խոսքերի նկատմամբ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, իշխանությունը քրեականության դեմ ուղղում է օրենքով սահմանված քաղաքականությունը, քանի որ վարչապետի գնահատմամբ, ժողովրդավարական երկրներում հանցանքի դեմ պայքարը տեղի չի ունենում մարդու իրավունքների հաշվին, այդ թվում, սպանության, հարգանքը և պատիվը ոտնահարելու հաշվին:

«Մեր քաղաքական թիմի նպատկակն է առկա իրավիճակը փոխել և շտկել, որտեղ անհրաժեշտ է, սա կլինեն օրենսդրական փոփոխություններ, որտեղ անհրաժեշտ է, կանցկացվեն լրացուցիչ բարեփոխումներ, որոնք իրավապահների գործունեությունը կդարձնեն առավել արդյունավետ և որակյալ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, «Վրացական երազանքի» իշխանությունն իրականացնում է այնպիսի հիմնարար բարեփոխումներ, որոնք աննախադեպ են վերջին տարիների ընթացքում:

Ինչպես նաև, բարեփոխման շրջանակներում, լայնորեն ներդրվում են կանխարգելիչ մեխանիզմներ իրավապահ բոլոր կառույցներում:

«Հատկանշական է նաև հետաքննության որակի մոնիտորինգը: Այս նպատակով, 2018 թվականին Վրաստանի ներքին գործերի նախարարությունում ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, իշխանությունը կշարունակի հանցանքի դեմ անկոտրում պայքարը: