Մեզ մասամբ հաջողվել է դեէսկալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և հույս ենք հայտնում, որ միջազգային գործընկերների օգնությամբ, հնարավոր կդառնա անցնել երկխոսության ռեժիմի. Իվանիշվիլի
Մեզ մասամբ հաջողվել է դեէսկալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և հույս ենք հայտնում, որ միջազգային գործընկերների օգնությամբ, հնարավոր կդառնա անցնել երկխոսության ռեժիմի. Իվանիշվիլի

Մեզ մասամբ հաջողվել է դեէսկալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և հույս ենք հայտնում, որ միջազգային գործընկերների օգնությամբ, հնարավոր կդառնա անցնել երկխոսության ռեժիմի,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Նրա գնահատմամբ, Վրաստանը կստեղծի պետական խնդիրների քայլ առ քայլ լուծման հեռանկարներ:

«Մեզ մասամբ հաջողվել է դեէսկալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և հույս ենք հայտնում, որ միջազգային գործընկերների օգնությամբ, հնարավոր կդառնա անցնել երկխոսության ռեժիմի, որը կստեղծի պետական խնդիրների քայլ առ քայլ լուծման հեռանկարներ»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Նրա խոսքով, ակնհայտ է Վրաստանի առաջընթացը արտաքին ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ, խորացել է հարաբերությունը Վրաստանի ռազմավարական դաշնակից Ամերիկայի միացյալ նահանգների հետ:

«Վրաստանը երբեք այսքան մոտ չի եղել Եվրոպային և ՆԱՏՕ-ին, ինչպես այժմ: Գործարկվել է Եվրոպայի հետ ազատ առևտրի և անայցագրային ռեժիմ, որից օգտվել են բազմաթիվ մարդիկ: Զգալիորեն կայունացել և խորացել է հարաբերությունը մեր ռազմավարական դաշնակից Ամերիկայի միացյալ նահանգների հետ»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Այսօր, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ են ընտրել Բիձինա Իվանիշվիլուն և հաստատել նոր քաղխորհրդի կազմը: