Մեզ հարկավոր է փոքր չափսի, սակայն նույն ժամանակ շատ օպերատիվ և արդյունավետ կառավարություն. Մամուկա Բախտաձե
Մեզ հարկավոր է փոքր չափսի, սակայն նույն ժամանակ շատ օպերատիվ և արդյունավետ կառավարություն,-այս մասին վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն հայտարարել է տեխնոպարկում ստարտապների հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքերով այս պահին ընթանում են կոնսուլտացիաներ: Բացի այդ, ինչպես նշել է Բախտաձեն, փոքր չափսի կառավարությունը նշանակում է նաև որոշ նախարարությունների միավորում:
Խորհրդարանային մեծամասնությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Մամուկա Բախտաձեին: Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ խորհրդարան է գնալու սեփական տեսակետով և անվանել է չորս հիմնական սկզբունք: Չորսից մեկը վերաբերում է կրթությանը, նորարարություններին և երիտասարդներին: Նրա խոսքերով, կրթության ոլորտի հիմնարար բարեփոխումը լինելու է Վրաստանի կառավարության հիմնական առաջնահերթությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan