Մեզ անհրաժեշտ չեն առանձին գտնվող խորհրդանիշներ, մեզ պետք է, որպեսզի մշակույթը, կրթությունը և սպորտը միասին ապահովեն բարձր արժեքներ ունեցող մրցունակ քաղաքացիների դաստիարակություն. Մամուկա Բախտաձե
Մեզ անհրաժեշտ չեն առանձին գտնվող խորհրդանիշներ, մեզ պետք է, որպեսզի մշակույթը, կրթությունը և սպորտը միասին ապահովեն բարձր արժեքներ ունեցող մրցունակ քաղաքացիների դաստիարակություն, առողջ հասարակության ձևավորում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ «Վրաստանի հայրենասերներ» կուսակցության հետ հանդիպմանը, նախարարությունների միավորման հետ կապված հարցին ի պատասխան:
Վարչապետի գնահատմամբ, նշված հարցը կապված ազգային գիտակցության և ընդհանրապես, մարդկային արժեքների հետ:
«Մշակույթն անհրաժեշտ է, մեր երեխաների համար ներկայացված լինի ոչ թե դպրոցի նստարանից, այլ մանկապարտեզից, ինչպես նաև սպորտը և առողջ կենսակերպը: Գիտակցում ենք, որ այդ ուղղությամբ ունենք լուրջ անկում և այն ողբերգական փաստերը, որոնք գրանցվել են վերջին ժամանակաշրջանում, ցավոք դրա օրինակն են: Ուստի կարծում եմ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ուղղությունների միավորումը ճիշտ է»,- հայտարարել է վարչապետը: