Մեխիկո Սիթիում կառավարության դեմ բողոքի ցույցի ժամանակ բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 120 մարդ, այդ թվում՝ 100 ոստիկան
Մեխիկո Սիթիում կառավարության դեմ բողոքի ցույցի ժամանակ բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 120 մարդ, այդ թվում՝ 100 ոստիկան

Մեխիկո Սիթիում կառավարության դեմ բողոքի ցույցի ժամանակ բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 120 մարդ, այդ թվում՝ 100 ոստիկան, հաղորդում է «Բի Բի Սի»-ն։

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Մեքսիկայի մայրաքաղաքի փողոցներ՝ բողոքելու նախագահ Կլաուդիա Շեյնբաումի կառավարության դեմ։ Բողոքի ցույցը կազմակերպել էր «Ջենզի» սերնդի երիտասարդական խումբը։

Ցույցեր են անցկացվել նաև Մեքսիկայի այլ քաղաքներում։ Ցուցարարների մի փոքր խումբ քանդել է Ազգային պալատի շուրջը գտնվող ցանկապատերը, որտեղ բնակվում է նախագահը, ինչը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար։

Իրավապահ մարմինները ձերբակալել են բողոքի ցույցի առնվազն 20 մասնակցի։ Երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ բողոքի ցույցերը ֆինանսավորվել են աջակողմյան քաղաքական գործիչների կողմից։