Մևլութ Չավուշօղլուն հայտարարում է, որ մայիսին Մոսկվայում կարող է հանդիպեն Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները
Մևլութ Չավուշօղլուն հայտարարում է, որ մայիսին Մոսկվայում կարող է հանդիպեն Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները

Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարները մայիսին կարող են հանդիպել Մոսկվայում։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ըստ արեւմտյան լրատվամիջոցների, հանդիպումը վերաբերելու է Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները տարիներ տեւած թշնամությունից հետո վերականգնելու փորձին։

«Մայիսի առաջին տասնօրյակում ռուսական կողմից հանդիպման մի քանի առաջարկներ ենք ստացել, վերանայել ենք նշված օրերը եւ դրանք մեզ համար ընդունելի են։ Կարծես օրերից մեկը ընդունելի կլինի նաև հանդիպմանը Սիրիայի արտգործնախարարի միանալու համար, թեև դեռ հստակեցված չէ։ Հանդիպման վայրը կլինի Մոսկվան։ Ռուսական կողմը բանակցություններ է վարում նաև Իրանի հետ։ Մենք ասացինք, որ կարող ենք մասնակցել այս ամսաթվերին: Մյուս երկու երկրների հետ բանակցություններից հետո Ռուսաստանը մեզ կտեղեկացնի վերջնական ժամանակացույցի մասին։ Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա մայիսի առաջին տասնօրյակում»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։