Մևլութ Չավուշօղլու. Եվրոպական խորհրդարանը և այլ խորհրդարանական վեհաժողովներ շատ անարդարորեն են վարվում Վրաստանի նկատմամբ։ Ես նրանց կոչ էի անում հարգել վրաց ժողովրդի ազատ ընտրությունը

14:05, 11.04.2025

Եվրոպական խորհրդարանը և այլ խորհրդարանական վեհաժողովներ շատ անարդար են վարվում Վրաստանի նկատմամբ։ Ես նրանց խնդրում էի հարգել վրաց ժողովրդի ազատ ընտրությունը, – այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում վրացի լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Վրաստանն ու Թուրքիան միշտ միմյանց աջակցում են միջազգային հարթակներում, և Թուրքիան դա անում է նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում։

«Մենք ունենք հրաշալի երկկողմ հարաբերություններ։ Որպես երկու հարևան՝ ունենք բացառիկ քաղաքական և տնտեսական համագործակցություն։ Սկզբից ի վեր մենք ամուր աջակցում ենք Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին։ Վրաստանն ու Թուրքիան՝ որպես թեկնածու երկրներ, միշտ աջակցում են միմյանց միջազգային բոլոր հարթակներում։ Սա անում ենք նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, որտեղ ես ղեկավարում եմ Թուրքիայի պատվիրակությունը։ Ցավոք, Եվրոպական խորհրդարանը և այլ խորհրդարանական վեհաժողովներ շատ անարդար են վերաբերվում Վրաստանին։ Ես նրանց խնդրում էի հարգել վրաց ժողովրդի ազատ ընտրությունը», – հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն։

Նմանատիպ