Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան մշտապես աջակցել է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման թեմային, սակայն Գերմանիան և Ֆրանսիան Ռուսաստանի դժգոհության վախից չեն համարձակվում գնալ այդ քայլին
Թուրքիան մշտապես աջակցել է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման թեմային,- այս մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է գերմանական «Բիլդ» հրատարակությանը տված հարցազրույցում:
Մևլութ Չավուշօղլուի խոսքով, Եվրոպայի երկրները որոշում չեն կարող կայացնել Վրաստանի հետ կապված:
«Թուրքիան մշտապես աջակցել է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման թեմային, սակայն Գերմանիան և Ֆրանսիան Ռուսաստանի դժգոհության վախից չեն համարձակվում գնալ այդ քայլին»,- նշել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հարցազրույցում: