Մևլութ Չավուշողլու. Թուրքիան ամբողջությամբ հերքում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որը հիմնված է միայն պոպուլիզմի վրա

21:33, 24.04.2021

Թուրքիան ամբողջությամբ հերքում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որը հիմնված է միայն պոպուլիզմի վրա: Այսպես է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությանը, որում նա 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը որակել է որպես ցեղասպանություն:

«Թուրքիան ոչ ոքից ոչինչ չունի սովորելու իր անցյալի մասին», – ասում է Չավուշողլուն, որի հայտարարությունը մեջբերում է «Anadolu» գործակալությունը:

Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ջո Բայդենը պատմությունը դատելու ոչ բարոյական, ոչ էլ իրավական իրավունք չունի, և որ այդ հայտարարությունն արժեք չունի:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Սպիտակ տունը ԱՄՆ նախագահի հայտարարությունն էր տարածել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի կոտորածի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ըստ Բայդենի, ամերիկացի ժողովուրդը հարցում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր զոհ գնացին ցեղասպանությանը, որը սկսվել էր 106 տարի առաջ:

Նմանատիպ