Մևլութ Չավուշօղլու. Հարավային Կովկասը պետք է դառնա կայունության և խաղաղության տարածաշրջան
Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը դառնա կայունության և խաղաղության տարածաշրջան: Դրանից ամենաշատը կշահեն Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը, քանի որ տարիներ շարունակ այս երկիրը մեկուսացված է:
Այս մասին Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումին ընդառաջ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Հայաստանի սխալները պատճառ դարձան, որ նա լավ հարաբերություններ չուներ իր հարևանների հետ: Հուսով եմ, որ Հայաստանը դրանից դաս կքաղի, և որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կլինի: Բնականաբար, խաղաղության և կայունության պայմաններում դիտարկվող կարևոր նախագծերի հետ միասին տնտեսական աճ և բարգավաճում կլինի: Դրանք ցամաքային ճանապարհներ են, երկաթուղին, տրանսպորտը, լոգիստիկան, առևտուրը», – նշել է Չավուշօղլուն: