Մետտե Ֆրեդերիկսեն – Գրենլանդացիները չեն ուզում դառնալ ամերիկացիներ, Գրենլանդիայի ժողովուրդն է, որ պետք է որոշի իր ապագան, Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ գրենլանդացիները չեն ցանկանում դառնալ ամերիկացիներ։
«Գրենլանդիայի կառավարությունը և գրենլանդացի ժողովուրդը բազմիցս հայտարարել են, որ չեն ցանկանում լինել ամերիկացիներ», – ասել է Ֆրեդերիկսենը։
Նա ասել է, որ այս ուղերձը կարող է կրկնվել այսօր։
«Հուսով եմ, որ ոչ ոք կասկածներ չունի այս հարցի վերաբերյալ՝ ո՛չ Միացյալ Նահանգներում, ո՛չ էլ մնացած աշխարհում։ Գրենլանդիայի ժողովուրդն է, որ պետք է որոշի իր ապագան։ Եվ, իհարկե, Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ», – ասել է Դանիայի վարչապետը։
Ձեր տեղեկության համար, Իսլանդիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հրապարակել է քարտեզ, որը ցույց է տալիս կղզին ԱՄՆ դրոշի ներքո։ Թրամփը չի բացատրել, թե ինչու է հրապարակել քարտեզը։
Բացի այդ, սեպտեմբերի 7-ին Գրենլանդիան, Դանիան և Եվրամիությունը ստորագրել են ներդրումային համաձայնագիր։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը հաջորդ երկու տարիների ընթացքում լրացուցիչ 200 միլիոն եվրո կներդնի Գրենլանդիայում։