Մետրոպոլիտ Շիոն հանդիպել է Մակա Բոճորիշվիլիին

17:44, 01.05.2026

Պատրիարքական գահի տիրապահ, Մետրոպոլիտ Շիոն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիին: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Նրանց փոխանցմամբ՝ զրույցը վերաբերել է այն հայկական սփյուռքի հետ հանդիպմանը (նկատի ունի վրացական սփյուռքը), որտեղ տեղի կունենան միջոցառումներ՝ նվիրված Վրաստանում քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն հռչակելու 1700-ամյակին:

«Այս տարվա մայիսի 1-ին պատրիարքական գահի տիրապահ, Սենակիի և Չխորոծղուի մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի) Վրաստանի պատրիարքարանում ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիին:

Զրույցը վերաբերել է արտերկրի վրացական սփյուռքի հետ հանդիպմանը, որտեղ կիրականացվեն տարբեր միջոցառումներ՝ նվիրված Վրաստանում քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն հռչակելու 1700-ամյակին:

Հանդիպմանը ներկա են եղել Ճիաթուրայի և Սաչխերեի մետրոպոլիտ Դանիելը (Դաթուաշվիլի) և Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, արքեպիսկոպոս Անդրիա Ջաղմաիձեն»,- նշված է Վրաստանի Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած տեղեկատվության մեջ:

Նմանատիպ