Շիո միտրոպոլիտը ընդունեց Ալբանիայի արքեպիսկոպոսին
Այս տարվա մարտի 23-ին Պատրիարքական գահապահ, Սենակայի և Չխորոծղուի Շիո միտրոպոլիտը (Մուջիրի) Պատրիարքական նստավայրում ընդունել է Ալբանիայի արքեպիսկոպոս, Երանաշնորհ Հովհաննեսին և պրոտոպրեսվիտեր Սպիրիդոնին:
Վրաստանի Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը ներկա են եղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի փոխանորդ, Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ Թեոդորեն (Ճուաձե), Զուգդիդիի և Ցաիշիի միտրոպոլիտ Գերասիմեն (Շարաշենիձե), Գորիի և Ատենիի միտրոպոլիտ Անդրիան (Գվազավա), Ամբա Ալավերդելի միտրոպոլիտ Դավիթը (Մախարաձե), Բելգիայի և Հոլանդիայի եպիսկոպոս Դոսիթեոսը (Բոգվերաձե) և Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, դեկանոզ Անդրիա Ջաղմաիձեն:
«Նորին Երանությունը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել միտրոպոլիտ Շիոյին, Սուրբ Սինոդի անդամներին՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ:
Մետրոպոլիտ Շիոն շնորհակալություն է հայտնել հյուրերին եղբայրական աջակցության համար:
Զրույցի ընթացքում հիշատակել են նաև Ալբանիայի հանգուցյալ արքեպիսկոպոս Անաստասին, ով եկեղեցու մեծ գործիչ և կառուցող էր:
Հանդիպման ավարտին հյուրերն ու հյուրընկալողները փոխանակվել են խորհրդանշական նվերներով», – նշված է տարածված հաղորդագրության մեջ: