Մետրոն բացվելու է թե ոչ, որոշումը ընդունելու եմ՝ ես և Թբիլիսիի կառավարությունը. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարում է, որ ինչպես մայիսի 3-ին այնպես էլ ցանկացած օր մետրոն աշխատելու և սպասարկելու է քաղաքացիներին: Կախա Կալաձեն մետրոյի աշխատակիցների կողմից կազմակերպված գործադուլին արձագանքել է այսօրվա մայրաքաղաքի կառավարության նիստին:
«Բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել քաղաքապետարանում, որտեղ պարզաբանել ենք այն իրականությունը և տնտեսական իրավիճակը, որը այսօր գոյություն ունի մետրոպոլիտենում և որի պատճառով, մունիցիպալիտետը չի կարող ընդունել այն որոշումը, որը պահանջում են այս մարդիկ:
Իմ համար, ինչպես յուրաքանչյուր քաղաքացու համար, շատ կարևոր է այն աշխատանքը, որը իրականացնում են այս մարդիկ, ինչպես նաև մունիցիպալիտետում աշխատող բոլոր ոլորտների ներկայացուցիչների աշխատանքը: Հնարավոր է այս աշխատավարձերը չեն պատկերում նրանց ամենօրյա աշխատանքը, սակայն այսօրվա դրությամբ այն պատկերում է այն տնտեսական հնարավորությունները, որոնք այսօր գոյություն ունեն մունիցիպալիտետում:
Մեր նպատակն է մունիցիպալիտետի տնտեսական իրավիճակի բարելավումը և դրա արդյունքում, ինչպես քաղաքացիների, այնպես էլ մունիցիպալիտետի համակարգում աշխատող մարդկանց պայմանների բարելավումը: Ես երբևիցե չեմ քննարկի առանձին մարդկանց խմբերի հիմնախնդիրները և չեմ ընդունի միայն նրանց համար ընդունելի որոշում»,-հայտարարել է Կալաձեն:
Նրա խոսքերով, անընդունելի է այն, որ այս մարդիկ և կոնկրետ արհմիությունների անդամները խոսում են տրանսպորտային ընկերության և մունիցիպալիտետի անունից և վեռջնագրեր են ներկայացնում, ոչ միայն մայրաքաղաքի մունիցիպալիտետին, այլ նաև բնակչությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan