Մեթյու Միլլեր. Թե ինչ են լինելու պատժամիջոցները և ում դեմ են ուղղված լինելու, պետք է սպասել մեր պաշտոնական հայտարարությանը
Թե ինչ են լինելու պատժամիջոցները և ում դեմ են ուղղվելու, պետք է սպասել մեր պաշտոնական հայտարարությանը,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան սպասվող պատժամիջոցների մասին հարցին։
Նրա խոսքով, պետքարտուղարն անցյալ շաբաթ իր հայտարարության մեջ հստակ ասել է, որ ԱՄՆ-ն օգտագործելու է իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները։
«Ինչպես գիտեք, ես չեմ խոսի այն պոտենցիալ պատժամիջոցների մասին, որոնք մենք մտադիր ենք կիրառել վրացի պաշտոնյաների կամ Վրաստանի կոնկրետ անձանց նկատմամբ։ Մենք հստակ արտահայտել ենք մեր խորը մտահոգությունը Վրաստանի կառավարության ընտրած ուղղության փոփոխության կապակցությամբ։ Դուք տեսաք պետքարտուղարի հայտարարությունը անցյալ շաբաթ, որտեղ նա հստակ հասկացրեց, որ մենք կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ Վրաստանին պատասխանատվության ենթարկելու այս քայլերի համար, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ սահմանելու համար: Իսկ թե ինչ են լինելու պատժամիջոցները եւ ում դեմ են դրանք ուղղվելու, պետք է սպասել մեր պաշտոնական հայտարարությանը»,- ասել է Միլլերը։