Մեծամասնական համակարգը վերացվելու է 2020 թվականից հետո, ընտրաբլոկները կթույլատրվեն մեկ անգամ, ընտրական պատնեշը կլինի երեք տոկոս
Մեծամասնական համակարգը վերացվելու է 2020 թվականից հետո, ընտրաբլոկները կթույլատրվեն մեկ անգամ, ընտրական պատնեշը կլինի երեք տոկոս

Վրաստանում մեծամասնական համակարգը վերացվելու է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:

Երկրի, համամասնական համակարգի վրա անցնելը և մեծամասնական համակարգի վերացումը սահմանված է նոր սահմանադրությամբ, որը ուժի մեջ է մտնելու նոր նախագահի երդմնակալությունից հետո:

Իշխող խմբի որոշմամբ, 2020 թվականին լինելու է երկու բացառություն: Կոնկրետ, 2020 թվականի ընտրություններին, տեղի կունենա ընտրական միավորումների միանգամյա թույլտվություն, իսկ ընտրական պատնեշը կլինի երեք տոկոս:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե 2020 թվականի ընտրություններից հետո, երկրում ինչպիսի ընտրական համակարգ կլինի, սահմանադրության համաձայն, խորհրդարանի անդամների մանդատները կվերաբախշվի այն քաղաքական կուսակցությունների վրա, որոնք կստանան ընտրություններին մասնակից ընտրողների ձայների 5 տոկոսը: Սահմանադրությամբ, քաղաքական կուսակցության կողմից ստացած մանդատների քանակի հաստատումը տեղի կունենա, այդ կուսակցության կողմից ստացած ձայների քանակը բազմապատկելով 150-ի և դա կկիսվի բոլոր այն քաղաքական կուսակցությունների կողմից ստացած ձայների արդյունքի վրա, որոնք ընտրությունների ընթացքում ստացել են ընտրողների ձայների 5 տոկոսը: Այն դեպքում, եթե քաղաքական կուսակցության կողմից ստացած մանդատների քանակը արդյունքում կլինի 150-ից պակաս, ապա չբաշխված մանդատները հերթով կհանձնվի լավագույն արդյունք ցուցաբերած կուսակցություններին:

Սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ, մեծամասնական համակարգի վերացումը տարակարծիք է առաջացրել իշխող թիմում: Մեծամասնության մի մասը դեմ է դուրս եկել մեծամասնական համակարգի վերացման գաղափարին, որի պատճառով կուսակցության ղեկավարությունը ստիպված էր այդ նորույթը գործի դնել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո և անցնել համամասնական համակարգի:

Խորհրդարանը հիմնական սահմանադրական փոփոխությունները հաստատել է 2017 թվականի սեպտեմբերի 26-ին, որի վրա ավելի ուշ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կիրառել էր իր վետոյի իրավունքը և խորհրդարանին էր ուղարկել իր մոտիվացված դիտողությունները: «Վրացական երազանքը» չի նախատեսել երկրի առաջին դեմքի կարծիքները, վետոն հաղթահարվել է 110 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ և վերջնականապես այն հաստատել է 117 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ: