Մեծ յոթյակի անդամ պետությունները կոչ են անում Ռուսաստանին կատարել ստանձնած պարտավորությունները
Մեծ յոթյակի անդամ պետությունները կոչ են անում Ռուսաստանին կատարել ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասված է կոմունիկյեում, որն ընդունվել է մեծ յոթյակի անդամ երկրների լիդերների Ֆրանսիայում տեղի ունեցած երկորյա միջոցառման ժամանակ: Փաստաթղթում Ռուսաստանի գործողությունները գնահատվել են որպես «ապակայունացնող»:
Փաստաթղթում մեծ յոթյակի անդամները մեկ անգամ ևս իրենց աջակցությունն են հայտնել ՈՒկրաինային և կոչ արել Ռուսաստանին ազատագրել անցած տարի Քերչի նեղուցում ձերբակալված ուկրաինական նավերը: