«Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարները Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության հարցով տարածել են համատեղ հայտարարություն

«Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարները դատապարտում են Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը:

Այս մասին ասվում է արտաքին գործերի նախարարների կողմից տարածած համատեղ հայտարարության մեջ:

«Մեծ յոթնյակի անդամ երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչները դատապարտում են Ալեքսեյ Նավալնիի քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունը»,- ասված է հայտարարության մեջ:

«Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարները պահանջում են անհապաղ ու անվերապահ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին: Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել էր Ռուսաստան վերադառնալուն պես, օդանավակայանում հունվարի 17-ին: