Մեծ Բրիտանիայում սառեցվելու են ռուսական կասկածելի ֆինանսները: Բրիտանիայի պաշտպանության քարտուղարի հայտարարությամբ, պաշտոնական Լոնդոնը արդեն գործի է դրել համապատասխան օրենքը:
Որոշման նպատակն է, ստուգել կասկածելի ճանապարհներով շրջանառվող ֆինանսները:
Գևին Վիլյամսոնը նշել է նաև, որ գալիք շաբաթների և ամիսների ընթացքում, Բրիտանիայի կառավարությունը աշխատելու է հիմնախնդիրների կարգավորման վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետի որոշմամբ, Բրիտանիայից վտարել են 23 ռուս դիվանագետի: Բրիտանիայում գտնում են, որ կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ մեղավոր է Ռուսաստանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan