Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացնում է Լոնդոնին, որ պատասխանատվության կենթարկվի Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար. «Որքան մեծ լինի Կիևի ահաբեկչական մեքենայի աջակցությունը, այնքան բարձր կլինի գինը»

20:36, 17.08.2026

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացնում է Լոնդոնին, որ այն պատասխանատվության կենթարկվի Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։

«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար բրիտանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին տեղեկատվությունը հաստատում է, որ Լոնդոնը դիտավորյալ խաղադրույք է կատարում ուկրաինական ճգնաժամի սրման վրա՝ միաժամանակ երեսպաշտորեն հայտարարելով խաղաղության իր ցանկության մասին։ Այսպիսով, Մեծ Բրիտանիան հանդես է գալիս որպես հանցակից և մեղսակից ուկրաինացի նեոնացիստների արյունալի հանցագործությունների և ահաբեկչական հարձակումների մեջ՝ մեր երկիրը զսպելու և անուղղակի միջոցներով նրան առավելագույն վնաս հասցնելու համար։

Լոնդոնի այս գործողությունները անխուսափելիորեն կունենան հետևանքներ, որոնց համար այն պատասխանատվության կենթարկվի։ Որքան խորը լինի հակամարտության մեջ ներգրավվածությունը և որքան մեծ լինի Կիևի ահաբեկչական մեքենայի աջակցությունը, այնքան բարձր կլինի գինը», – ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ