Մեծ Բրիտանիայում Միայնության նախարար է նշանակվել
Մեծ Բրիտանիայում Միայնության նախարար է նշանակվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իր կառավարությունում նոր պաշտոն է ստեղծել` «միայնության նախարար», եւ այդ պաշտոնին նշանակել է խորհրդարանի սպորտի եւ քաղաքացիական հասարակության նախարարի տեղակալ Թրեյսի Կրաուչին:

«Չափազանց շատ մարդկանց համար միայնությունը ժամանակակից կյանքի տխուր իրականություն է: Ես ուզում եմ պայքարել այս խնդրի դեմ` հանուն մեր հասարակության եւ մեզ բոլորիս, օգնել հաղթահարել միայնությունը տարեցներին, խնամակալներին, նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, նրանց, ով չունի մեկին, ում հետ կարելի է խոսել, կիսել մտքերն ու փորձը»,- նշվում է Մեյի հայտարարության մեջ: