Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է տղամարդ, որը սպառնում էր սպանել «Բրիտանիայի համար բարեփոխումներ» կուսակցության առաջնորդին
Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է մի տղամարդ, որը սպառնում էր սպանել «Բրիտանիայի համար բարեփոխումներ» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ մեղադրյալը մայիսի 8-ին սոցիալական ցանցերում հրապարակել է սպառնալիքով գրառում, որում ասվում է. «Եթե հաղթես, ես քեզ գլխից կկրակեմ»։
Տղամարդը ձերբակալվել է հուլիսի 14-ին։
Telegraph-ի փոխանցմամբ՝ «Բրիտանիայի համար բարեփոխումներ» կուսակցության ընտրություններում տարած հաղթանակից հետո տղամարդը Նայջել Ֆարաջի գրառման տակ սպառնալիքով մեկնաբանություն է գրել, սակայն Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, այն բանից հետո, երբ կուսակցության անդամ և քաղաքական գործիչ Անն Վիդդիկոմբը սպանվել է իր տանը անցյալ շաբաթ։
Տեղեկատվության համար՝ բրիտանացի նախկին պատգամավոր Անն Վիդդիկոմբը սպանվել է իր տանը հուլիսի 9-ին։ Ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա տղամարդու, որը մեղադրվում է նրա սպանության մեջ։ Անն Վիդդիկոմբը վերահսկում էր կուսակցության ներսում ներգաղթի և իրավական հարցերը։