Մեծ Բրիտանիայում դանակահարության հետևանքով տաս մարդ վիրավորվել է, ինը գտնվում է ծանր վիճակում

11:43, 02.11.2025

Մեծ Բրիտանիայում դանակահարության հետևանքով տաս մարդ վիրավորվել է, որոնցից ինը ծանր վիճակում են։ Reuters-ի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Քեմբրիջի գնացքում։ Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է երկու կասկածյալի։

Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Մեծ Բրիտանիայի վարչապետը արձագանքել է միջադեպին։ Քիր Սթարմերը հարձակումն անվանել է «խորապես անհանգստացնող միջադեպ»։

Նմանատիպ