Մեծ Բրիտանիայում ապաստան խնդրողների հյուրանոցներում տեղավորման դեմ բողոքի ցույցեր, ոստիկանությունը մի քանի մարդու ձերբակալել է
Մեծ Բրիտանիայում ապաստան խնդրողների հյուրանոցներում տեղավորման դեմ բողոքի ցույցեր, ոստիկանությունը մի քանի մարդու ձերբակալել է

Մեծ Բրիտանիայում անցկացվել են բողոքի ցույցեր ապաստան հայցողների հյուրանոցներում տեղավորման դեմ։ Ոմանք ձերբակալվել են։

Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ցուցարարները հավաքվել են Անգլիայի տարբեր քաղաքներում՝ Բրիստոլում, Լիվերպուլում, Լոնդոնում, Մոլդում, Պերտում և Հյուսիսային Իռլանդիայի Անտրիմ կոմսությունում։

Ավելի վաղ «Stand Up To Racism» կազմակերպության անդամները հայտարարել էին, որ կանխելու են միգրանտների դեմ ցույցերը, ինչը հանգեցրել է բախումների Բրիստոլում, Լիվերպուլում, Պերտում և Նյուքասլում։

Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել միգրանտների դեմ և ռասիստների դեմ բողոքող ցուցարարներին բաժանելու համար։ Իրավապահ մարմինները ձերբակալել են տասնյակից ավելի մարդկանց։