Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Գերմանիա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Գերմանիա։
Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, սա Սթարմերի առաջին երկկողմ այցն է պաշտոնում նշանակվելուց հետո։
Այցի շրջանակներում Սթարմերը կհանդիպի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Ըստ լրատվամիջոցի՝ այցի նպատակն է ամրապնդել տնտեսական հարաբերությունները եւ խորացնել համագործակցությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը այցից առաջ հայտարարել է, որ Գերմանիայի հետ կապերի ամրապնդումը չափազանց կարևոր է անօրինական միգրացիայի դեմ պայքարի և տնտեսական աճի խթանման համար: