Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Փարիզում հանդիպել է Մարկ Ռյուտեի հետ

15:00, 27.03.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Փարիզում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հանդիպման նպատակը Ուկրաինային ռազմական օգնության հարցերը քննարկելն է։

Միևնույն ժամանակ, շուրջ 30 երկրների ղեկավարներ հավաքվել են Փարիզում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկելու շարունակվող պատերազմին առնչվող կարևոր հարցեր։

Գագաթնաժողովին կմասնակցեն Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Թուրքիայի փոխնախագահը և եվրոպական այլ առաջնորդներ։

Հանդիպման հիմնական նպատակներն են ուժեղացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը, վերանայել հրադադարի ջանքերը և քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի պայմանները։

Ֆրանսիայի ներկայացուցիչներն ասում են, որ հանդիպման արդյունքները կկիսվեն ԱՄՆ վարչակազմի հետ։

Նմանատիպ