Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն. Կիպրոսում բրիտանական ռազմաբազայի վրա հարձակումը, հավանաբար, իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն. Կիպրոսում բրիտանական ռազմաբազայի վրա հարձակումը, հավանաբար, իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով

Կիպրոսում գտնվող բրիտանական RAF Ակրոտիրի ռազմաբազայի վրա հարձակումը, ենթադրաբար, իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:00-ին։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։

«Մեր ուժերի պաշտպանությունը տարածաշրջանում գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ Բազան արդեն միջոցներ է ձեռնարկել մեր անձնակազմը պաշտպանելու համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին մեղադրել է Իրանին «անխտիր հարձակումների» մեջ և ասել, որ Մերձավոր Արևելքում տեղակայված բրիտանացի զինվորներն ու քաղաքացիական անձինք վտանգի տակ են։