Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը «Սկրիպալի գործով» նոր մանրամասներ է ներկայացրել
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը կարծում է, որ «Նովիչոկ» խմբի նյարդային թույնի հետ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի ու նրա դուստր Յուլիայի առաջին շփումը եղել է տան մուտքի դռան միջոցով, հաղորդում է BBC-ն:
Ոստիկանությունը, ուսումնասիրելով նախկին գնդապետի թունավորումը, նյարդային թույնի ամենաբարձր կուտակումը հայտնաբերել է Սկրիպալի տան դռան շեմին: «Այսօրվա դրությամբ փորձագետները հայտնաբերել են նյարդային թույնի ամենաբարձր կուտակումը նրանց դռան շեմին», – ասել են Սկոտլանդ Յարդում:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, նյարդային թույնի հետքերը հայտնաբերվել են քաղաքի այլ մասերում, բայց ոչ այնպիսի քանակությամբ, ինչպիսին Սկրիպալների տանն է եղել:
Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլիան թունավորվելուց հետո արդեն երեք շաբաթ հիվանդանոցում են:
Հեղինակ -
Edgar Barsegyan