Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է կաբինետի անդամներին

22:56, 20.07.2026

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը հաստատել է կաբինետի անդամներին:

Բըրնհեմը Էդ Միլիբանդին նշանակել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար: Նա փոխարինեց այս պաշտոնում գտնվող Իվետ Քուփերին։

Բացի այդ, հայտնի է, որ նոր բրիտանական կառավարությունում նախկին պաշտպանության նախարար Ջոն Հիլը կզբաղեցնի ֆինանսների նախարարի պաշտոնը։

Շաբանա Մահմուդը վերընտրվեց Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի նախկին տրանսպորտի նախարար Լուիզ Հեյգը վերադարձել է վարչապետի ավագ թիմ և կզբաղեցնի առաջին պետքարտուղարի և կանցլերի պաշտոնը։

Տեղեկության համար, Քիր Սթարմերն այսօր պաշտոնապես հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից։ Էնդի Բըրնհեմը դարձավ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։ Բրիտանական միապետն արդեն հաստատել է նրա թեկնածությունը։

Նմանատիպ