Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է մինչև տարեվերջ աստիճանաբար դադարեցնել նավթի ներկրումը Ռուսաստանից
Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է մինչև 2022 թվականի վերջը աստիճանաբար դադարեցնել Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ներկրումը։ Այդ մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն։
Երկրի կառավարությունն ասում է, որ անցումային շրջանը շուկային, բիզնեսին և մատակարարման շղթաներին ավելի քան բավական ժամանակ կտա ռուսական ներմուծումը փոխարինելու համար: «BBC»-ի տվյալներով՝ ռուսական նավթին բաժին է ընկնում Մեծ Բրիտանիայի պահանջարկի 8%-ը։
Նշենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ռուսական նավթի, գազի եւ ածուխի ներկրման ամբողջական արգելքի մասին։