Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտահոգված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հասցեին Թրամփի քննադատությամբ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտահոգված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հասցեին Թրամփի քննադատությամբ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտահոգված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների քննադատության պատճառով, որ հանդես է եկել ԱՄՆ նախագահի կողմից, երբ նա քննադատել է դաշինքի անդամ երկրների ավանդը Աֆղանստանում: Այս մասին տեղեկացնում է «Բի-բի-սի»-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցչին։

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ սխալ էր Թրամփի կողմից նսեմացնել ՆԱՏՕ-ի ուժերի, այդ թվում՝ բրիտանական ուժերի դերը՝ նշելով, թե դաշնակիցները գտնվել են ճակատային գծից հեռու։

Նրա խոսքերով՝ Աֆղանստանում զոհվել է 457 բրիտանացի զինծառայող, և հարյուրավոր ուրիշներ ծանր վիրավորվել են։

Դոնալդ Թրամփը «Ֆոքս Նյուս»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Մեզ երբեք անհրաժեշտ չի եղել ՆԱՏՕ-ի օգնությունը, նրանք ասում են, որ Աֆղանստան են ուղարկել որոշ քանակությամբ զինվորներ, ճիշտ է, ուղարկել էին, բայց նրանք ճակատային գծից հեռու էին»։