Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշտապես կոչ է անում Պուտինի վարչակազմին դուրս բերել զորքերը Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններից. Թերեզա Մեյ

18:49, 14.03.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին արված հայտարարությունից հետո, նրան հիշեցրել են Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների հարցը:

Ելույթ ունեցողներից մեկը կոչ է արել Մեյին, մեկ անգամ ևս ճանաչել Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնագրավման փաստը և պահանջել Ռուսաստանից զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից: Ի պատասխան դրա, Թերեզա Մեյը հայտարարել է, որ մշտապես կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից:

«Ցանկանում եմ հաստատել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշտապես կոչ է անում Պուտինի վարչակազմին դուրս բերել զորքերը Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններից»,-հայտարարել է Թերեզա Մեյը:

Մեծ Բրիտանիան կասեցրել է Ռուսաստանի հետ բոլոր տեսակի կապերը:

 

Նմանատիպ