Մեծ Բրիտանիայի կառավարությունը իր դեսպանատան աշխատակիցներին հետ է կանչել Իրանից՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով
Մեծ Բրիտանիայի կառավարությունը իր դեսպանատան աշխատակիցներին հետ է կանչել Իրանից՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով

Մեծ Բրիտանիայի կառավարությունը տարհանել է իր դեսպանատան աշխատակիցներին Իրանից՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով,- հաղորդում է Sky News-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնում է, որ դեսպանատունը շարունակում է հեռակա աշխատել։

«Հաշվի առնելով անվտանգության ներկայիս իրավիճակը, մենք քայլեր ենք ձեռնարկել բրիտանացի աշխատակիցներին Իրանից ժամանակավորապես տարհանելու համար», – ասվում է կառավարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին ուղերձ էր հղել աշխատակիցներին, որ Իսրայելը լքել ցանկացող յուրաքանչյուր ոք պետք է անհապաղ լքի երկիրը։ Չինաստանը նույնպես զգուշացրել է իր քաղաքացիներին խուսափել Իրան մեկնելուց։