Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որով կառավարությանը պարտավորեցնում է Եվրամիությանը կրկին խնդրել Բրեքսիթի հետաձգման մասին: Քվեարկության արդյունքներով օրինագծին կողմ է քվեարկել 313 պատգամավոր, դեմ՝ 312:
Օրինագիծը Մեծ Բրիտանիայի օրենսդրական մարմին են ներկայացրել մի քանի կուսակցության անդամներ՝ համատեղ: Նրանց խոսքով, անհրաժեշտ է, որպեսզի Միացյալ Թագավորությունը խուսափի «կոշտ» Բրեքսիթից:
Նախօրեին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն արդեն նախազգուշացրել էր, որ Եվրամիությունը միությունից երկրի դուրս գալու օրվա նոր կարճատեւ հետաձգման չի համաձայնվի, եթե բրիտանացի օրենսդիրները ապրիլի 12-ին չաջակցեն Brexit-ի պայմանների մասին համաձայնագրին: