Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը աջակցել է Անգլիայում և Ուելսում էվթանազիայի թույլտվությանը
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը քվեարկել է Անգլիայում և Ուելսում էֆթանազիան թույլատրելու օգտին:
Օրինագծին կողմ է արտահայտվել 330 պատգամավոր՝ 275 դեմ։ Այժմ օրինագծի համար պետք է քվեարկեն Լորդերի պալատում։ Եթե այն հաստատվի, ապա 18 տարեկանից բարձր անձը, ում, ըստ բժիշկների կանխատեսման, վեց ամսից քիչ կյանք է մնացել, ցանկության դեպքում հնարավորություն կունենա էֆթանազիայով ավարտել իր կյանքը։ Բացի այդ, էֆթանազիայի համար կպահանջվի երկու բժիշկների և դատավորի թույլտվությունը, որից հետո հիվանդն ինքնուրույն կընդունի դեղամիջոցը՝ կյանքին վերջ տալու համար։
Եթե օրինագիծը աջակցություն ստանա Լորդերի պալատի կողմից, ապա դրա ուժի մեջ մտնելում կպահանջվի ևս երկու տարի։
Էֆթանազիան ներկայումս թույլատրված է Իսպանիայում, Նիդեռլանդներում և Կանադայում: