Մեծ Բրիտանիայի դեղամիջոցների կարգավորիչ մարմինը հաստատել է «Johnson & Johnson» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Մեծ Բրիտանիայի դեղամիջոցների կարգավորիչ մարմինը հաստատել է «Johnson & Johnson» կորոնավիրուսի դեմ մեկ դեղաչափանոց պատվաստանյութը:
Համապատասխան տեղեկատվությունը տարածում են բրիտանական լրատվամիջոցները:
Մեծ Բրիտանիան պատվիրել է «Johnson & Johnson» պատվաստանյութի 20 միլիոն չափաբաժին, որը երկիրը կստանա մինչև այս տարվա վերջ: Սա կլինի Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ օգտագործվող չորրորդ պատվաստանյութը:
«Johnson & Johnson» պատվաստանյութը հաստատված է Եվրոպայի դեղերի գործակալության, ԱՄՆ սննդի և դեղերի վարչության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: