Ռուսաստանը և Իրանը փորձում են «զավթել գլոբալ տնտեսությունը». այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Իվետ Քուպերը։
Քուպերն ասում է, որ Ռուսաստանի և Իրանի միջև կապերը նկատվել են «երկար ժամանակահատվածի ընթացքում» և հավելում է, որ երկու երկրներն էլ կապեր են դրսևորում իրենց «մոտեցումներում» և «տակտիկայում»։
«Մենք դա տեսնում ենք այն առումով, թե ինչպես են այս երկու պետությունները փորձում աջակցել միմյանց և միասին օգուտ քաղել գլոբալ տնտեսությունը յուրացնելու փորձից», – նշել է Իվետ Քուպերը։
Խուսափելով պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարության քննադատությունից՝ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավարն այդ որոշումն անվանել է «կոնկրետ, նպատակաուղղված հարց»։