Մեծ Բրիտանիայի արտգործնախարար. Մեծ Բրիտանիան չի միանա Թրամփի այսպես կոչված Խաղաղության խորհրդի ստորագրմանը Պուտինի պատճառով
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար. Մեծ Բրիտանիան չի միանա Թրամփի այսպես կոչված Խաղաղության խորհրդի ստորագրմանը Պուտինի պատճառով

Մեծ Բրիտանիան չի միանա Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» հիմնադրման համաձայնագրի ստորագրմանը՝ Վլադիմիր Պուտինի մասնակցության պատճառով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերը։

Նրա խոսքով՝ Լոնդոնը հաստատակամորեն աջակցում է Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցմանն ուղղված Դոնալդ Թրամփի 20-կետանոց ծրագրին, որը նա պատրաստվում է ներկայացնել Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։

Հարցին, թե արդյոք Միացյալ Թագավորությունը կմիանա «Խաղաղության խորհրդին», Կուպերը պատասխանել է․

«Առջևում շատ ծավալուն աշխատանք է։ Այս պահին մենք չենք լինի ստորագրող երկրներից, քանի որ խոսքը վերաբերում է իրավական փաստաթղթին, որը ընդգրկում է շատ ավելի լայն շրջանակ։ Բացի այդ, մեզ մտահոգում է Պուտինի մասնակցությունը գործընթացին, որն առնչվում է խաղաղությանը, այն դեպքում, երբ մինչ այժմ չենք տեսել որևէ նշան, որ նա պատրաստ է պահպանել խաղաղության պարտավորությունները Ուկրաինայում», – հայտարարել է Իվետ Կուպերը։