Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի հարցի շուրջ

11:16, 19.05.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ՝ Ուկրաինայի հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Դոնալդ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցից առաջ Սթարմերը առաջնորդների հետ քննարկել է անվերապահ հրադադարի հարցը։ Նաև՝ պատժամիջոցների կիրառում, եթե Ռուսաստանը լրջորեն չմասնակցի հրադադարի և խաղաղության բանակցություններին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի մասին գրառում է կատարել սոցիալական ցանցերում։

«Պուտինը պետք է ցույց տա, որ խաղաղություն է ուզում՝ ընդունելով նախագահ Թրամփի կողմից առաջարկված և Ուկրաինայի ու Եվրոպայի կողմից աջակցվող 30-օրյա անվերապահ հրադադարը», – գրել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը կզրուցի Ուկրաինայի նախագահի հետ։

Նմանատիպ