Մեծ Բրիտանիան Եվրոպայի համար դառնում է «կոկայինի մայրաքաղաք». Բեն Ուոլես
Մեծ Բրիտանիան Եվրոպայի համար դառնում է «կոկայինի մայրաքաղաք». Բեն Ուոլես

Մեծ Բրիտանիան Եվրոպայի համար դառնում է  «կոկայինի մայրաքաղաք»,- այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարի ներքին անվտանգության հարցերով տեղակալ Բեն Ուոլեսը:

Նրա խոսքերով, հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը  բազմաթիվ նոր հնարավորություններ են բացել թմրավաճառների համար: Նրանք ստացել են շփման անվտանգ միջավայր, որտեղ կարող են արագորեն կապեր հաստատել: Ծածկագրման տեխնոլոգիաների տարածումը թմրավաճառներին թույլ է տալիս ձերբազատվել դեպի գնորդ տանող ճանապարհի միջանկյալ փուլերից:

«Այսօր երիտասարդները կարող են թմրանյութեր պատվիրել: Իսկ ալբանական, սերբական կամ նույնիսկ տեղական հանցախմբերը հնարավորություն ունեն մեծ քանակությամբ թմրանյութեր հասցնել հենց տներ: Միաժամանակ Մեծ Բրիտանիան արագորեն դառնում Է Եվրոպայում կոկայինի խոշորագույն սպառողը: Գոյություն ունի բարձր պահանջարկ օգտագործողների կողմից»,- հայտարարել է Բեն ՈՒոլեսը:

Թմրանյութերի և թմրակախվածության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի հետազոտության համաձայն, Բրիստոլ քաշաքը Եվրոպայում վեցերորդ տեղն է գրավում թմրանյութի օգտագործման ցուցանիշով:  Լոնդոնը կայուն կերպով 4-րդ տեղն է զբաղեցնում սպառելու կողմից: Վարկանիշում առաջին տեղն է զբաղեցնում Բարսելոնան: Հնգյակում մտնում են Շվեյցարական քաղաքներ:

Աղբյուրը ՝ BBC